Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Միզային համակարգ

Ցավոտ միզապարկի համախտանիշ. armeniamedicalcenter.am

Ցավոտ միզապարկի համախտանիշ. armeniamedicalcenter.am

Ցավոտ միզապարկի համախտանիշը կամ ինտերստիցիալ ցիստիտը քրոնիկ հիվանդություն է, որի ժամանակ բուժառուներն ունենում են ցավ միզապարկի, փոքր կոնքի շրջանում միզելու հաճախացած, ուժեղ ցանկություն /ուրգենտություն/, գիշերային միզարձակում: Ինտերստիցիալ ցիստիտը հաճախ դիտվում է կանանց մոտ և նշանակալիորեն իջեցնում է կյանքի որակը:

Ինտերստիցիալ ցիստիտի ախտանշանները

  • Ցավ փոքր կոնքում կամ հեշտոցի և հետանցքի միջև՝ կանանց մոտ, ամորձիների և հետանցքի միջև՝ տղամարդկանց մոտ:
  • Քրոնիկ կոնքային ցավ
  • Միզելու մշտական, անզուսպ ցանկություն
  • Հաճախացած միզարձակում մեզի փոքր քանակով
  • Գիշերային միզարձակում
  • Ցավ և տհաճ զգացողություն լիքը միզապարկի դեպքում: Միզապարկի դատարկումը հաճախ թեթևացում է բերում
  • Ցավ սեռական հարաբերության ժամանակ


Ախտորոշումը

  • Անամնեզ, միզարձակման օրագրի վարում /խմած հեղուկների քանակը, միզարձակումների նկարագրությունը 2-3 օր/:
  • Գինեկոլոգիական զննում
  • Մեզի հետազոտություն
  • Կալիումի լուծույթով զգայունության թեստ. միզապարկի մեջ հերթականությամբ ներմուծվում են ջուր և կալիումի լուծույթ: Գրանցվում է բուժառուի զգացած ցավը և միզելու ցանկությունը: Եթե ցավը լինում է կալիումի լուծույթի ներմուծումից, դա ինտերստիցիալ ցիստիտի նշան է: Առողջ մարդկանց մոտ երկու դեպքում էլ որևէ ռեակցիա չի լինում:
  • Ցիստոսկոպիա – ցիստոսկոպով հետազոտվում է միզապարկը, որը տեղային կամ ընդհանուր անզգայացման պայմաններում մտցվում է միզապարկ:
  • Միզապարկի բիոպսիա – ցիստոսկոպիայի ժամանակ հիստոլոգիական հետազոտման համար վերցվում է հյուսվածքի նմուշ:



Բուժումը


Բուժումը համակարգային է․ երբեմն պահանջվում  է երկար ժամանակ բուժառուի համար բուժման համակարգ ընտրելու:

Եթե միզապարկի ցավը կոնքի օրգանների սպազմի հետևանք է, կարող է օգնել ֆիզիոթերապիան:

Դեղորայքային բուժման ժամանակ նշանակվում են ոչստերոիդային հակաբորբոքիչներ /իբուպրոֆեն և այլն/, տրիցիկլիկ հակադեպրեսանտներ /ամիտրիպտիլին, իմիպրամին/, հակահիստամինային դեղեր /կլարիտին/, նշանակվում է նաև պենտոսան պոլիսուլֆատ /Էլմիրոն/

Օգնում է նաև նեյրոստիմուլացիան. Էլեկտրական իմպուլսները բարելավում են միզապարկի արյան շրջանառությունը: Արվում է նաև սակրալ նեյրոմոդուլացիա:

Միզապարկի ինստիլյացիայի ժամանակ դեղորայքը ներմուծվում է անմիջապես միզապարկ:

  • Վիրահատական բուժում
  • Վիրահատական միջամտությունն իրականացվում է հազվադեպ: Այն ցուցված է այն բուժառուներին, որոնց չի օգնում կոնսերվատիվ (ոչ վիրահատական մեթոդներով) բուժումը:


Վիրահատական մեթոդներն են.

  • Խոցային ցիստիտի ժամանակ խոցերի լազերային կոագուլացիա կամ էլեկտրոկոագուլացիա
  • Միզապարկի խոցի հեռացում
  • Միզապարկի աուգմենտացիոն պլաստիկա: Նրա հյուսվածքի մի մասի փոխարինում աղու հյուսվածքով: Բայց արդյունքը միշտ չէ, որ գոհացուցիչ է լինում:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Երիկամի քաղցկեղ. նշաններ, ռիսկի գործոններ, կանխարգելում. morevmankan.am
Երիկամի քաղցկեղ. նշաններ, ռիսկի գործոններ, կանխարգելում. morevmankan.am

Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...

Ուռուցքաբանություն
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Սնունդը և առողջությունը Սննդակարգեր
Երիկամաքարային հիվանդության կոնսերվատիվ (ոչ վիրաբուժական մեթոդներով) բուժումը. armeniamedicalcenter.am
Երիկամաքարային հիվանդության կոնսերվատիվ (ոչ վիրաբուժական մեթոդներով) բուժումը. armeniamedicalcenter.am

Երիկամային և միզուղիների քարերի մեծ մասն ինքնուրույն հեռանում են մեզով: Այնուամենայնիվ, կախված քարի չափերից և տեղակայումից, դրա համար որոշակի ժամանակ է պահանջվում: Իսկ քարի տեղաշարժման...

Երիկամային խիթ (կոլիկա). armeniamedicalcenter.am
Երիկամային խիթ (կոլիկա). armeniamedicalcenter.am

Երիկամային խիթը (կոլիկա) պաթոլոգիկ սուր վիճակ է, որի ժամանակ քարը փակում է միզածորանը: Ցավը արագ վերացնելու համար անհրաժեշտ է անհապաղ կապ հաստատել բուժող բժշկի կամ մոտակա բուժհաստատության հետ...

Մեզի քանակի փոփոխությունները. armeniamedicalcenter.am
Մեզի քանակի փոփոխությունները. armeniamedicalcenter.am

Մեզը կենսաբանական հեղուկ է, որը արտացոլում է օրգանիզմի վիճակը, իսկ նրա ցուցանիշները կարող են վկայել տարբեր օրգան-համակարգերի հիվանդությունների մասին...

Ախտորոշում
Մեզը հիվանդությունների ախտորոշման ցուցիչ. armeniamedicalcenter.am
Մեզը հիվանդությունների ախտորոշման ցուցիչ. armeniamedicalcenter.am

Մեզի գույնը

Առողջ մարդու մեզը բաց դեղին գույն ունի: Շատ հեղուկներ օգտագործելու դեպքում գույնը բացվում է...

Ախտորոշում
Նեֆրոպտոզ. երիկամի իջեցում. armeniamedicalcenter.am
Նեֆրոպտոզ. երիկամի իջեցում. armeniamedicalcenter.am

Նեֆրոպտոզը  (շարժուն երիկամ) ախտաբանություն է, որի ժամանակ երիկամի իջեցումը 5 սմ-ից ավելի է: Հաճախ երիկամի դիրքի այդպիսի փոփոխությունը լինում է կանգնելիս: Ժողովրդի մոտ այդ վիճակն անվանում են...

Հեմոդիալիզ և պերիտոնեալ դիալիզ. հարցազրույց բաժանմունքի վարիչ Ռաֆայել Բաղդասարյանի հետ. armeniamedicalcenter.am
Հեմոդիալիզ և պերիտոնեալ դիալիզ. հարցազրույց բաժանմունքի վարիչ Ռաֆայել Բաղդասարյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է դիալիզը:

Դիալիզը երիկամփոխարինող բուժական մեթոդ է, որի հիմքում կիսաթափանցիկ թաղանթի միջոցով արյան մեջ կուտակված...

Հիպերակտիվ միզապարկ. armeniamedicalcenter.am
Հիպերակտիվ միզապարկ. armeniamedicalcenter.am

Հիվանդությունը բնորոշվում է միզարձակության վերահսկողության կորստով, և կարող է արտահայտվել հաճախամիզությամբ կամ անմիզապահությամբ...

Երիկամն ու էմոցիաները. urolog.am
Երիկամն ու էմոցիաները. urolog.am

Ավանդական չինական բժշկության հիմնական փիլիսոփայությունն այն է, որ մարդու էներգետիկ համակարգն ազդում է մարմնի, մտքի, հույզերի և հոգու առողջության վրա։ Իսկ այդ ներքին էներգիայի հավասարակշռությունն ապահովում է...

Ի՞նչ է մեղրամսի ցիստիտը (What is honeymoon cystitis). urolog.am
Ի՞նչ է մեղրամսի ցիստիտը (What is honeymoon cystitis). urolog.am

Մեղրամսի ցիստիտը վերաբերում է միզապարկի այն բորբոքումներին, որոնք տեղի են ունենում կամ կրկնվում են սեռական հարաբերությունից հետո: Ցիստիտի այս տեսակը, սովորաբար, ի հայտ է գալիս կնոջ առաջին սեռական...

ԿԻՆ: Հիվանդություններ
Երիկամների առողջությունը. armeniamedicalcenter.am
Երիկամների առողջությունը. armeniamedicalcenter.am

Երիկմաները զույգ օրգաններ են, որոնց կարևոր ֆունկցիան արյան մաքրումն է և օրգանիզմից նյութափոխանակության արգասիքները հեռացնելը: Փաստորեն, երիկամներն օրգանիզմի համար ծառայում են որպես ֆիլտր...

Երիկամներում քարի առկայության առաջին նշանները. armeniamedicalcenter.am
Երիկամներում քարի առկայության առաջին նշանները. armeniamedicalcenter.am

Երիկամային ցավը հաճախ ի հայտ է գալիս այնտեղ քարերի առկայության ժամանակ, ավելի ճիշտ, տհաճ զգացողություններն սկսվում են, երբ քարն արդեն հայտնվում է միզածորանում: Հիվանդության սկիզբն անցնում է աննկատ: Ինչպե՞ս հասկանալ...

Ինչի՞ մասին է վկայում մեզի գույնը. urolog.am
Ինչի՞ մասին է վկայում մեզի գույնը. urolog.am

Արդյո՞ք ուշադրություն եք դարձնում մեզի գույնին, երբ այն ձեռք է բերում անսովոր երանգ։ Թափանցիկ մեզը կարող է նշանակել, որ չափազանց շատ եք սուրճ խմում, մինչդեռ կարմիր գույնը կարող է լուրջ հիվանդությունների ազդակ լինել...

Ախտորոշում

Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY6WHfDp' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381

Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384